«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մահացու Ֆեյսբուք

Մահացու Ֆեյսբուք
25.09.2016 | 19:54

Հորդանանի մայրաքաղաք Ամանում անհայտ գրոհայինը դատարանի մուտքի մոտ հրազենից արձակած երեք կրակոցով սպանել է 53-ամյա գրող Նահեդ Հաթթարին, որ մեղադրվել է կրոնական անհանդուրժողականություն դրսևորելու և մահմեդականներին վիրավորելու հոդվածով: Գրոհայինը տեղում ձերբակալվել է:


Քրիստոնյա Հաթթարին մեղադրանք էին ներկայացրել, երբ նա Ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր ծաղրանկար, որը որակվել է վիրավորական իսլամի համար:

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ